Ռուսաստանն «ամեն դեպքում» կգրավի ՈՒկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերը՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Այս ամենը հանգում է դրան։ Կա՛մ մենք զինված ճանապարհով կազատագրենք այդ տարածքները, կա՛մ ուկրաինական զորքերը կլքեն այդ տարածքները և կդադարեցնեն այնտեղ մարտերը»,- ասել է Պուտինը։ Նրա խոսքով՝ Մոսկվան դեռևս լայնամասշտաբ պատերազմը սկսելուց առաջ էր առաջարկում Կիևին դուրս բերել զորքերը Դոնբասից, սակայն ՈՒկրաինան «նախընտրել է կռվել»։               
 

Նիկոլական Հայաստանի տնտեսական քաղաքականության պարադիգմը բարդությունն է

Նիկոլական Հայաստանի տնտեսական քաղաքականության պարադիգմը բարդությունն է
12.02.2025 | 09:39

21-րդ դարի կրեդոն պարզությունն է։

Ամեն ինչ ձգտում է պարզության՝ գործողությունները, գործիքները, ծրագրերը, բիզնեսը, զենքերը և ընդհանրապես ապրելակերպը։ Պարզությունը նաև 21-րդ դարի տնտեսագիտական պարադիգմն է՝ ինչքան պարզ, այնքան մրցունակ։

Բիզնես միջավայրի որակը և դրա պարզ լինելը վերածվել են հոմանիշների։

Արաբական Էմիրությունները հարյուրավոր միլիարդներ է ներդնում բիզնես գործընթացների պարզեցման մեջ՝ սկսած օդանավակայանում ժամանումից և բիզնեսի գրանցումից, մինչև հարկային ու իրավական միջավայրի պարզեցում։

Ուշադրություն դարձրեք ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների խոսույթին. բոլորի խոսքում կարմիր թելի պես անցնում է մի հիմնական միտք՝ պարզեցնել և կրկին պարզեցնել։

Եվրոպական տնտեսության վերաբերյալ գրեթե բոլոր վերլուծական հոդվածներում կրկնվող մի բանալի բառ կա՝ overregulated (գերկարգավորված)։ Գերկարգավորումը համարվում է տնտեսության ստագնացիայի հիմնական պատճառներից մեկը։

Իսկ նիկոլական Հայաստանի տնտեսական քաղաքականության պարադիգմը բարդությունն է։ Քաղաքացի-պետություն հարաբերությունները պետք է լինեն որքան հնարավոր է խճճված ու դժվար։ Ըստ նրանց, տեխնոլոգիաները ստեղծվել են ոչ թե մարդկանց կյանքը հեշտացնելու, այլ այն ավելի բարդ և վերահսկելի դարձնելու համար։ Դրամի փոխարժեքից սկսած՝ տնտեսության վզին թոկ են գցել ու խեղդում են։

Մակրոտնտեսության կարևորագույն գործոնը միավորների կողմից միջավայրի սուբյեկտիվ ընկալումն է։ Ոչ մի ներդրող չի գնա մի տեղ, որտեղ ամեն ինչ բարդ է, ու քեզ անընդհատ հետևում են։

Տգետ մոլագարը (վարչապետը) ասում է. "«»Էլեկտրոնային եղանակով չկաարողացա տոմս գնեմ, գնամ համակարգչային հմտություններս զարգացնեմ՝ գամ"։ Սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ քեզնից չի, համակարգն է բարդ սարքած։ Քաղաքապետին է պետք ուղարկել UX-ի կուրսերի։ Եթե մի բան ինտուիտիվ չի, ուրեմն, լավը չի։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 5371

Մեկնաբանություններ